К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 15:29

Վարչապետի տիկնոջ հետ միջադեպից հետո Մովսես Հակոբյանին արգելել են Արցախ գնալ

Վարչապետի տիկնոջ հետ միջադեպից հետո Մովսես Հակոբյանին արգելել են Արցախ գնալ

Արցախում իմ գտնվելու ժամանակ հիմնական գործառույթս  եղել է այն, որ չեզոքացնեմ ոչ զինվորական մարդկանց մուտքը հրամանատարական կետ։  Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը:

Նա  նաև  մանրամասներ ներկայացրեց իր և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպից։

«Մտնում եմ հրամանատարական կետ, որտեղ  էկրանի վրա  երևում էին մարտական գործողությունները, նստած էր տիկին Աննան, կողքին կանգնած էր Սամվել Բաբայանը։ Իսկ էկրանին Մատաղիսի մարտն էր, որտեղ մերոնք ջախջախում էին հակառակորդին։  Տիկին Աննան նստած դիտում էր, որևէ գործի չէր խառնվում, միջամտություն չէր անում, ընդամենը դիտում էր, թե ինչ է կատարվում մարտի դաշտում։ Երբ ավարտվեց, նրան ասացի, որ այլևս  նման տեսարաններ չեն լինելու, բոլոր ուղղություններով մարտերը շարունակվում են։ Ասացի՝  դուք գնացեք, որովհետև տղաները խոսում են, կարող է նաև հայհոյեն, կաշկանդվում են Ձեզնից։ Ասաց՝ լավ։ Մի 20 րոպե նստեց, գնաց»,- պատմեց Հակոբյանը  և տեղացրեց, որ միջադեպից չորս ժամ հետո իրեն կանչել են Երևան։

«Եկա պաշտպանության նախարարի մոտ, շատ մեծ ակնկալիքով, որ պետք է հետ դառնամ։ Պարզվեց, որ հրամայել են ինձ այլևս թույլ չտալ գնալ Արցախ։  Հարցրել եմ՝ պատճառն ի՞նչն է, պատասխանել են, որ վարչապետն է արգելել»,- մանրամասնեց զինվորականը։

Հետո Մովսես Հակոբյանը վարչապետին նամակ է գրել և ասել, որ սիրտը պայթում է՝ չի կարողանում Հայաստանում մնալ և ուզում է Արցախ վերադառնալ։ Իսկ վարչապետը նրա նամակին այդպես էլ չի պատասխանել։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+