Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:03

Եթե մենք խելացի ու տքնաջան աշխատեինք, կարծում եմ, ավելի լավ արդյունքների կհասնեինք․ Սեդա Մելքոնյան

Եթե մենք խելացի ու տքնաջան աշխատեինք, կարծում եմ, ավելի լավ արդյունքների կհասնեինք․ Սեդա Մելքոնյան

Անշուշտ դյուրին բան չէ տեղի ունեցածը։ Սակայն, ինձ համար ամենացավալին պատկերացնելն է, թե Մոնթեն ի՛նքը ինչ պիտի մտածեր։ Ես գիտեմ, որ գոնե Քարվաճառի պարագայում Մոնթեն ամեն ինչ պետք է աներ, որ արդյունքը սա չլինի։ Ես գիտեմ, որ նա շատ երկար էր պատրաստվել քարվաճառի գործողության համար, մեկ ամիս մնաց այնտեղ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդաշարի տեսակամուրջում նոյեմբերի 25-ին՝ Մոնթեի ծննդյան օրը, ասել է նրա կինը՝ Սեդա Մելքոնյանը։

Հարցին, թե նա տեսնո՞ւմ էր հարցի այլ լուծում, քան Եռակողմ հայտարարությունն է, պատասխանեց․

«Այո, տեսնում էի։ Մեր երկրի ներսում հակասություններ շատ կան, բայց և այնպես, եթե մենք խելացի ու տքնաջան աշխատեինք, ապա կարծում եմ՝ ավելի լավ արդյունքների հասած կլինեինք»։

Սեդայի խոսքով՝ Մոնթեն գերիների հարցով ուներ հստակ կարծիք․ նրանց պետք էր շատ լավ վերաբերվել։ Երբեմն ստացվում էր հայ ռազմագերիներին արագ հետ բերել։

Սովորաբար դա տեղի էր ունենում փոխանակման ձևով, անպայման պետք էր փոխարենը մի բան տալ, գուցե՝ զոհվածների մարմիններ։ Սեդան ի՛նքը հիվանդանոցում այցելել է ադրբեջանցի ռազմագերիների, որոնց պայմանները բավական լավ են եղել։

«Եթե Մոնթեն այստեղ լիներ, ապա կլիներ ամենաթեժ կետում։ Նա ամեն ինչ ի գործ կդներ, որպեսզի պատերազմի ելքը հաջող լիներ»,- ասաց Սեդան և հավելեց․

«Հաղթանակի հասնելու համար պետք է շատ աշխատենք, մեր դիվանագիտական համակարգը շատ ուժեղացնենք։ Պետք է ամենուր կապեր ստեղծել»։

Մելքոնյանը կարծում է, որ մենք շատ լավ երիտասարդություն ունենք, բայց ասածը պետք չէ շփոթել հայկական մեծախոսության հետ, թե մենք ամենալավն ենք, մենք ընտրյալ ենք և այլն․․․

«Ո՛չ, մենք նորմալ ժողովուրդ ենք՝ մեր սխալներով և ամեն ինչով։ Բայց մենք շատ լավ երիտասարդություն ունենք։ Եթե ուզում են օրինակ վերցնել Մոնթեին, թո՛ղ վերցնեն, եթե կուզեն՝ թող մեկ ուրիշին ընտրեն, բայց գիտեմ, որ կա՛ն լուսավոր երիտասարդներ, որոնք, հուսով եմ, տեր կկանգնեն այս ժողովրդին ու հայրենիքին»,-ասաց Մոնթեի կինը։

Որպես սփոփանք պատերազմում իրանց հարազատներին կորցրած մարդկանց՝ Սեդա Մելքոնյանն ասաց, որ թշնամուն էլ չի ցանկանում սիրելի մարդ կորցնել։ Ինքն, օրինակ, կյանքում անում է այնպիսի բաներ, որոնք դուր կգային Մոնթեին։ Դա սփոփում է իրեն, բայց ավելի մխիթարող է այն, որ այդ մարդը եղել է իր կյանքում։ Քանի դեռ ինքն ապրում է, իր մեջ ապրում է նաև Մոնթեն։

Հիշեցնենք, որ Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին՝ Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մոտ տեղի ունեցած մարտում, որտեղ նրա ջոկատը հարձակման էր ենթարկվել ադրբեջանական խոշոր կազմավորումների կողմից, որին աջակցում էին հետեւակի մի քանի մարտական մեքենաներ: Գլխի վնասվածքը մահացու է եղել…

Մոնթեի մարմինն ամփոփված է Եռաբլուրում։ Հետմահու նա արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» և «Արցախի հերոս» կոչումներին։ Նրա անունով են կոչվել ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը, Երեւանի համալսարանը եւ դպրոցը, կամուրջը, բարեգործական հիմնադրամը։ Նրա հուշարձանները տեղադրվել են Երևանում, Հրազդանում, Արցախի Մարտունիում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մարտունեցիները ցանկանում էին իրենց քաղաքը վերանվանել Մոնթեաբերդ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+