Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ սկսվել են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում է Արարատի մարզպետարանը։
Արարատի և Կոտայքի մարզերն իրար կապող ռազմավարական նշանակության այդ ճանապարհն ընդհանուր 18 կմ է, որից 10 կմ-ն Արարատի մարզի տարածքում է, 8-ը՝ Կոտայքի:
Այս ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն կունենա նաև զբոսաշրջության զարգացման համար։
Նշենք, որ հանրապետությունում իրականացվում են սուբվենցիոն ծրագրեր, որոնց շրջանակներում կատարվում են նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







