Արցախահայերի աջակցության երկու հաստատված միջոցառում ունենք։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Աշխատանքի ու սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մովսես Առաքելյանը։
«Առաջին ծրագրով Արցախում հաշվառված յուրաքանչյուր քաղաքացու հատկացվում է 68 000 դրամ աջակցություն։ Մոտ 30 000 քաղաքացի այսօրվանից կստանա գումարները։ Միջոցառման շահառու կարող է լինել մոտ 94 000 մարդ»,- ասաց նախարարը։
Ըստ նախարարի՝ աջակցության երկրորդ միջոցառումը վերաբերում է այն արցախցիներին, ում բնակավայրը այս պահին գտնվում է Արցախի վերահսկողութունից դուրս։ Այդպիսի յուրաքանչյուր քաղաքացի կստանա 300 000 դրամի աջակցություն։ Հաջորդ շաբաթվանից դիմումները կսկսեն ներկայացվել՝ էլեկտրոնային տարբերակով։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ աջակցությունը ոչ թե ընտանիքներին է ուղղված, այլ անհատներին։ Այսինքն, յուրաքանչյուր անձ կօգտվի այդ աջակցությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







