Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից նոյեմբերի 2-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 13.756.850 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 2.550.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 580.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 13.756.850 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 2.550.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







