Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքի խորհուրդը բանաձև է ընդունել, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
«Այս օրերին, երբ ամբողջ աշխարհում մոլեգնում է աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ, Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի և Սիրիայի վարձկանների աջակցությամբ, ագրեսիա է իրականացրել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիական բնակչության դեմ: Պատմական Հայաստանի արևելյան մասում գտնվող քրիստոնեության բնօրրանը հանդիսացող այս տարածքը հազարավոր տարիներ բնակեցված է հայերով: 1921 թվականին Ստալինը կամավոր որոշմամբ Ղարաբաղը միացրեց Ադրբեջանին»,- ասվում է բանաձևում:
«Արցախի և Հայաստանի հայերը ձգտում են ազատ ու խաղաղ կյանքի իրենց նախնիների երկրում: Եվ մենք ցավով նշում ենք ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանագրով ամրագրված Արցախի տարածքների կորուստը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նմանատիպ որոշումներ ընդունվել էին Ֆրանսիայի մի շարք քաղաքների և համայնքների, այդ թվում ՝ Մարսել, Ալֆորտվիլ, Լիմոն քաղաքային համայնքների խորհուրդների կողմից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







