Կյանքից հեռացել է ՀՀ պետական և ռազմական գործիչ, «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը։ Այս մասին հայտնել է նրա որդին։
«Պապ ջան, մեզ մենակ թողեցիր, գնացիր, չգիտեմ կյանքի ուղին՝ առանց քեզ»,- Facebook-ի իր էջում գրել է Աստվածատուր Պետրոսյանի որդի Սիփան Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Աստվածատուր Պետրոսյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 3-ին Սպիտակի շրջանի Լեռնապար համայնքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







