Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հաստատվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ։
Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։
Գրասենյակի պատասխանատու է նշանակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ ՝ պաշտպանելու պատմական ժառանգությունը։
Նշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է ապահովել Ղարաբաղում ուղղափառ եկեղեցիների պաշտպանությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







