Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ հերքելով Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին ԱԱԾ հրավիրելու մասին տարածված լուրերը։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են տարածվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով օրերս ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված քննադատությունների պատճառով:
Հիշեցնենք նաև, որ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը օրեր առաջ Facebook-ի իր էջում գրել է, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա՝ ժողովրդի և իրավապահների միջև բախումներից խուսափելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







