Այսօր Բաքու ժամանած ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ փոխանցում է ТАСС-ը:
«Բաքվում սկսվել է ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարիա Զախարովան:
ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը, որի կազմում է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Բաքու է մեկնել Երևանից, որտեղ այսօր ավելի վաղ մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







