ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցության շրջանակում Արցախից ժամանած դպրոցականները հնարավորություն կունենան հեռավար ուսուցումն իրականացնել ԹՈՒՄՈ կենտրոններում (Երևան՝ Հալաբյան 16, Դիլիջան՝ Մյասնիկյան 63, Գյումրի՝ Սչորս 1)՝ օգտվելով անհրաժեշտ տեխնիկական միջոցներից: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Կենտրոններում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները:
Արցախցի աշակերտներին ընդունելիս առաջնահերթությունը կտրվի այն դպրոցականներին, որոնք բնակվում են ԹՈՒՄՈ կենտրոնների հարևանությամբ և հանրային տրանսպորտի ապահովման խնդիր չունեն՝ հաշվի առնելով կենտրոնի կողմից սահմանափակ թվով աշակերտներ ընդունելու և տեխնիկական միջոցներով ապահովելու հանգամանքը:
ԹՈՒՄՈ կենտրոններից հեռավար ուսուցմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ նոյեմբերի 25-ը լրացնել հետևյալ հարցաթերթիկը՝ https://docs.google.com/…/1KSUoQz5uNTQ24vlBzwe6…/edit…
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







