Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:29

ՀՀ ղեկավարությունը հաստատել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղեգիծը. Լավրով

ՀՀ ղեկավարությունը հաստատել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղեգիծը. Լավրով

Հայաստանի ղեկավարությունը հաստատել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման, խորացման ուղեգիծը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք մեր այցը դիտարկում ենք որպես նախագահ Պուտինի կողմից բազմիցս արտահայտած աջակցության հաստատում՝ ի պատասխան այն ջանքերին, որոնք Հայաստանում ձեռնարկվում են հասարակության մեջ կայունության ապահովման համար եւ այն ուղեգծին, որը Հայաստանի ղեկավարությունը, վարչապետը, նախագահն իրականացնում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը պաշտպանելու համար», — հայտարարել է Լավրովը:

Անդրադառնալով Երևան կատարած այցի ընթացքում կայացած հանդիպումներին, Լավրովը նշել է, որ ՌԴ պատվիրակությունը ուշադրությունը գլխավորապես ուղղել է այն խնդիրներին, որոնք կապված են եռակողմ համաձայնագրի կետերի կատարմանը:

Նա նշել է նաև, որ բանակցությունների ընթացքում ուշադրություն է դարձվել նյութատեխնիկական մատակարարման հիմնախնդիրներին, որոնք կապված են երեք երկրների կողմից համաձայնագրի հստակ և լիարժեք կատարմանը:

«Մենք հանդիպել ենք ՀՀ նախագահի և վարչապետի հետ, և նրանք ընդգծել են, որ այդ համաձայնագիրն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, օգնել է փրկել կյանքեր: Նրանք հակված են, որ այդ համաձայնագրի կետերը պահպանվեն այսուհետ ևս»,- հայտարարել է Լավրովը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+