Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:09

Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել Արցախի տարածքը պատերազմից հետո

Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել Արցախի տարածքը պատերազմից հետո

Վաղը սկսվում է ԱՀ Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների, ինչպես նաև Ադրբեջանի նախկին Աղդամի շրջանի տարածքների փաստացի հանձնումը։ Տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի ուսումնասիրություն է կատարել, թե ինչ տարածքային փոփոխությունների է ենթարկվում Արցախի Հանրապետությունը նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի արդյունքում։

Մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը Արցախի կողմից վերահսկվող տարածքը կազմում էր 11,4 հազ. քառ. կմ:

  • 2016 թվականին կորցրել է 8 քառ. կմ տարածք (6.15 քառ. կմ հյուսիս ՝ Թալիշ գյուղի ուղղությամբ և 2.1 քառ. կմ հարավ՝ Վարազդաթումբի (Լելե Թեփե) բարձունք։
  • 2020 թվականին, մարտական գործողությունների ընթացքում, Ադրբեջանը օկուպացրել է Արցախի տարածքի զգալի մասը՝ 3,716 քառ. կմ (հարավում՝ 3,585 քառ. կմ, հյուսիսում ՝ 131 քառ. կմ)։

Այսպիսով, մարտական գործողությունների ընթացքում բռնազավթվել է 2020թ. սեպտեմբերի 26-ի դրությամբ ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքի մոտ 32.5% — ը:

Հյուսիսում իրավիճակը հետևյալն է․

  • մանուշակագույն գույնով նշված են 1990-ականների պատերազմի ընթացքում կորցրած տարածքները, Մարտակերտի շրջանի մի մասը և Շահումյանի շրջանը, ներառյալ Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանը:
  • կապույտ գույնով նշված է 2016 թվականին կորցրած տարածքը, կարմիր գույնով՝ 2020 թվականը։
  • կանաչ գույնով նշված են տարածքներ, որոնք առանց մարտի կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հարավում իրավիճակը հետևյալն է․

  • կարմիր գույնով նշված են մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից գրավված տարածքները։
  • կանաչ՝ տարածքներ, որոնք Ադրբեջանին կհանձնվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայի պայմանով
  • կապույտ՝ տարածքներ, որոնց կարգավիճակը փաստաթղթով ամրագրված չէ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+