Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:54

Թրամփի վարչակազմին կոչ է արվել ակտիվ դերակատարում ստանձնել արցախյան կարգավորման գործընթացում

Թրամփի վարչակազմին կոչ է արվել ակտիվ դերակատարում ստանձնել արցախյան կարգավորման գործընթացում

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալլոնը, Գաս Բայլարքիսը, Ջեքի Սփեյերն ու Ադամ Շիֆը կոչ են արել նախագահ Թրամփի վարչակազմին ակտիվ դերակատարում ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ ու հավասարակշիռ կարգավորման հասնելու հարցում։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական ազգային համագումարը:

«Կոչ ենք անում կրկին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում, օգնել Արցախին վերականգնվելու առանց հետագա արյունահեղության սպառնալիքի և ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, օգտագործել հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցները՝ Թուրքիային իր դրսևորած ագրեսիայի և մարդու իրավունքների խախտումների համար պատժելու ուղղությամբ, պատժամիջոցներ կիրառել, դադարեցնել Ադրբեջանին հատկացվող օգնությունը՝ վերջինին կոնֆլիկտի էսկալացիայից հեռու պահելու նպատակով:

Կոչ ենք անում ապահովել տեղահանված հայ քաղաքացիական բնակչության վերադարձն իրենց տներն ու երաշխավորել էական հումանիտար օգնություն ականազերծման աշխատանքների ուղղությամբ, ուժեղացնել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները` Հայաստանի ժողովրդավարությանն ու ԱՄՆ-ի հայ համայնքին աջակցելու միջոցով»,- նշված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+