Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:42

Միհրան Հարությունյան. Մեզ զրկել են մեր հայրենիքը պաշտպանելու իրավունքից

Միհրան Հարությունյան. Մեզ զրկել են մեր հայրենիքը պաշտպանելու իրավունքից

Մենք ինչ-որ խաղի, ինչ-որ ֆիլմի մեջ մտանք, որտեղ ռեժիսորները դիմակավոր մարդիկ էին: Մենք չնահանջեցինք: Նրանք ամեն ինչ որոշեցին մեր փոխարեն: Ես ոչ մի պահանջ չունեմ Արցախի իշխանություններից, Արայիկ Հարությունյանից, որոնք այստեղ էին և արեցին այն, ինչ կարող էին:

Այս մասին Instagram-ի իր էջում գրել է հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը և նոր լուսանկարներ է հրապարակել։

«Եղբայրներ, ցավոք, պետք է խոստովանեմ, որ ամեն ինչ չէ, որ մեր ուժերի սահմանում է: Մենք այստեղ էինք եկել՝ թողնելով մեր ընտանիքները, հարազատներին ու ընկերներին: Այնքան մարդ է զոհվել, այնքան շատ երիտասարդներ կան, որոնք դեռ շատ բան ունեին անելու այս կյանքում: Այժմ ունենք հազարավոր հաշմանդամ երեխաներ: Եւ այս ամենն արվեց մեր հայրենիքի համար, և ոչ ոք չի կարող ասել, որ դա անիմաստ էր: Բայց, ցավոք, մենք ամեն ինչ չենք որոշում: Մենք ինչ-որ խաղի, ինչ-որ ֆիլմի մեջ մտանք, որտեղ ռեժիսորները դիմակավոր մարդիկ էին: Մենք չնահանջեցինք: Նրանք ամեն ինչ որոշեցին մեր փոխարեն: Ես ոչ մի պահանջ չունեմ Արցախի իշխանություններից, Արայիկ Հարությունյանից, որոնք այստեղ էին և արեցին այն, ինչ կարող էին:

Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց մեզ զրկեցին մինչեւ վերջ մեր հայրենիքը պաշտպանելու իրավունքից: Ավելի վատ չէր կարող լինել: Իմ ժողովուրդը չի պարտվի և չի մահանա: Բոլորը տեսան, թե ինչ է պատահել: Ո՞վ էր այնտեղ, ով փախավ ռազմի դաշտից ՝ պոչերը ոտքերի արանքում: Ես դերասան չեմ և չեմ խաղա այս պետական ​​խաղերը: Մինչեւ հաջորդ անգամ: Իմ մեծ հայ ժողովուրդը ուժեղ լինի: Ես քեզ հետ էի, կամ ու կլինեմ»,- գրել է Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանի հետ Արցախ է մեկնել հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+