Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:57

Այս օրերին դպրոցները ներգրավված են տարբեր աշխատանքներում․ փոխնախարար

Այս օրերին դպրոցները ներգրավված են տարբեր աշխատանքներում․ փոխնախարար

Օրերս «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանին է դիմել  ազատամարտիկներից մեկի կինը, ում ամուսնու դին դեռ չեն գտել, բայց դպրոցը շարունակում է պահանջել երեխայի դպրոցական դասագրքերի գումարները։ Այս մասին նա ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ և հարցրեց  ԿԳՄՍ նախարարի տեղակալներին, թե զինծառայողների երեխաների գրքերի վարձավճարների հետ կապված ի՞նչ ծրագրեր կան:

Բյուջեի քննարկմանը ներկա ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ  դասագրքերը դպրոցներում կարող են առանց փոխհատուցման տրվել այն շահառուներին, որոնք ունեն դրա կարիքը, մասնավորապես, սոցիալապես ավելի խոցելի խմբերի ներկայացուցիչներին։

«Մենք նաև աջակցության ծրագիր ունենք։ ԱԺ-ն վերջերս քննարկեց և ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքը, որով օրենսդրական կարգավորում ստացավ սահմանամերձ համանքների դպրոցների դասագրքերի փոխհատուցման ծրագիրը։ Այս օրերին դպրոցները բավականին ճկուն են, ներգրավված են տարբեր աշխատանքներում։ Չեմ կարծում, որ այս խմբի երեխաների համար որևէ լրացուցիչ  խնդիր կարող է առաջանալ»,- նկատեց փոխնախարարը։

ԼՀԿ-ական պատգամավորն ասաց, որ բարձրացված հարցը պատկան մարմիններն ուշադրության կենտրոնում պահեն։

Նա նաև հետաքրքրվեց, թե նախարարությունն ի՞նչ ծրագրեր ունի զոհված զինծառայողների կամ ազատամարտիկների երեխաների բուհական կրթության վարձավճարները զեղչելու կամ ուսումն անվճար դարձնելու վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հայտնեց, որ այդ ուղղությամբ մտածում են և բուհերի ղեկավարությունների հետ  խորհրդակցություններ կսկսեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+