Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:35

Սննդամթերքը թանկացել է

Սննդամթերքը թանկացել է

Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.3-0.7 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից։

Հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.6 %, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 0.8 % գնաճ:

Ըստ վիճակագրական տվյալների՝ գնաճը հիմնականում պայմանավորված է եղել մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի, ճարպերի և շաքարավազի  0.9-9.8 %  թանկացմամբ։

Շաքարավազը նախորդ տարվա համեմատ թանկացել է 20.2 %-ով, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 9.8 %։

Յուղերի և ճարպերի շուկայում գնաճը կազմել է 2.6 % է։

Արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 16.1 %, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 7.5 %:

Նախորդ տարվա համեմատ բանջարեղենն էժանացել է 9.5 %-ով, սեպտեմբերին թանկացել՝ 2.2 %-ով։

Կաթնամթերքը ևս թանկացել է։ Մյուս ապրանքատեսակների համեմատությամբ՝ ամենաբարձր գնաճը ձվի շուկայում է արձանագրվել։ Ձվի գինը հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 0.5 %-ով,  մինչդեռ սեպտեմբերի համեմատ գրանցվել է 4.1% գնաճ:

Մսամթերքի շուկայում հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.7 % գնանկում, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 0.9 % գնաճ:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում հոկտեմբերին  նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 9.7 %, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ: Հացաբուլկեղենն ու ձավարեղենն էլ են թանկացել։

Համաձայն վիճակագրական տվյալների՝   նախորդ տարվա համեմատ միրգը թանկացել է, իսկ այս տարվա հոկտեմբերիհամեմատ՝ նվազել։

Նախորդ ամիս  ոչ ալկոհոլային խմիչքը՝ սուրճը, թեյը և կակաոն, էժանացել են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+