Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքից Հայաստան հասավ հումանիտար օգնության հերթական խմբաքանակը: Այս մասին հայտնել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
«Մինչ օրս մեր գրասենյակի համակարգմամբ տեղի հայ համայնքից ցամաքային ճանապարհով հայրենիք է ուղարկվել 6 բեռնատար, իսկ օդային ճանապարհով՝ շուրջ 25 տոննա հումանիտար աջակցություն»։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի բնակչության համար ՌԴ-ից հումանիտար օգնություն ուղարկելու գործընթաց էր սկսվել։ Այս մասին հայտնել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







