Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:52

Թուրքական ապրանքների արգելքը գնաճի չի բերի․ Խաչատրյան

Թուրքական ապրանքների արգելքը գնաճի չի բերի․ Խաչատրյան

Թուրքական ապրանքների արգելքը գնաճի չի բերի։ Աժ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ տնտեսվարողները պետք է վերադասավորվեն և նոր շուկաներ գտնեն։

«Մենք խոսում ենք մեր շուկայի ամբողջ սպառման ծավալի նկատմամբ շատ փոքր տեսակարար  կշիռ ունեցող թուրքական ապրանքների մասին։ Որևէ տնտեսական սեգմենտ չկա, որտեղ թուրքական ապրանքները գերակշռող  լինեն։ Հետևաբար, վստահաբար կարող եմ ասել, որ գնաճ չի լինի։ Ներկրումներ կիրականացվեն այլ շուկաներից։ Օրինակ՝ կա թուրքական արտադրության հեռուստացույց, կա նաև մալազիական կամ չինական արտադրության։ Դրանք որակով գրեթե չեն զիջում։ Միայն սպառողի նախասիրության հարց է, թե որ մեկն է ցանկանում գնել։ Թուրքական ապրանքների արգելքով, չեմ կարծում, թե մեր կյանքում որևէ  էական փոփոխություն տեղի ունենա»,- շեշտեց նա։

Էկոնոմիկայի նախարարը հույս ունի, որ  ներկրումների մի մասը կփոխարինվի տեղական արտադրությամբ:

Իրենք նախատեսում են աջակցություն, այդ թվում՝ խորհրդատվական:

Խաչատրյանը նշեց, որ ովքեր կունենան ֆինանսական խնդիրներ, պատրաստ են քննարկելու այդ հարցերը։ Տրամադրելու են նաև հասցեական աջակցություն։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ  վեց ամսով ժամանակավոր արգելք է դրվելու թուրքական ծագում ունեցող  ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+