Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:21

Մակրոտնտեսական վիճակը կայուն է․ ՊԵԿ նախագահ

Մակրոտնտեսական վիճակը կայուն է․ ՊԵԿ նախագահ

Հայաստանում մակրոտնտեսական վիճակը կայուն է։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ինչպես է, որ համավարակի պայմաններում այս տարի հավաքագրված հարկերի՝ նախատեսվածից շուրջ 40 մլրդ դրամի  գերակատարում է սպասվում։

ՊԵԿ նախագահը խոստովանում է՝ պատերազմական վիճակով պայմանավորված սպասումները լավատեսական չեն եղել։ Բայց տնտեսվարողներն արդարացրել են նրա հույսերը, ինչի արդյունքում այս տարվա հարկային եկամուտները գերազանցելու են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամը։

«Արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, մանրածախ առևտուրն  ակտիվությամբ աչքի են ընկել այս ընթացքում։ Հետաքրքիր դիտարկումներ ունենք․ կարգապահությունն ավելի բարձր նշաձողի վրա է պահպանվել ավելացված արժեքի հարկ վճարողների մոտ, քան՝ շրջանառության հարկ վճարողների: Մարտից տնտեսության բազմաթիվ ճյուղեր պարալիզացված են համավարակի պատճառով, սակայն, տնտեսության մյուս ճյուղերի հարաբերական կայունության ապահովմամբ, հնարավոր է եղել  գեներացնել հարկային պարտավորությունները»,- նշեց նա՝ հավելելով, որ  2019-ին տրանսպորտային միջոցների մեծածավալ ներկրման արդյունքում մաքսային վճարներն ավելի շատ են կազմել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում էր արել՝ հայտնելով, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է. չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։ Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում է սպասվում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+