Հնարավոր է եղել ապահովել կայուն մակրոմիջավայր՝ թե 2019-ին, թե 2020-ին, որն աննախադեպ է ինչպես համավարակի, այնպես էլ Թուրքիայի հովանավորչությամբ և մասնակցությամբ սանձավերված պատերազմի պայմաններում։ Աժ-ում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում շատ կարևոր է կենտրոնացնել բոլորի ջանքերը պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման վրա։
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ եկող տարին լարված տարի է լինելու, բայց վստահ է, որ համատեղ աշխատանքի արդյունքում կհաջողվի ունենալ բյուջե, որը կներառի բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները։
Փոխվարչապետի համոզմամբ՝ հնարավոր կլինի գտնել ու ապահովել անհրաժեշտ կայունությունը, ներդրումների հոսքը, ինչպես նաև ծախսերի արդյունավետությունը։
«Հարկ է նշել, որ մակրոտնտեսական կայունության ապահովումը, իհարկե, լրջագույն և կարևորագույն երաշխիք է ներդրումների ներգրավման և տնտեսական աճի պոտենցիալի մեծացման համար»,- ընգծեց փոխվարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







