Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:41

Բաքվի դիրքորոշումն է՝ խուսափել կայուն հրադադարից և փոխադարձ մեղադրանքների տեղ թողնել

Բաքվի դիրքորոշումն է՝ խուսափել կայուն հրադադարից և փոխադարձ մեղադրանքների տեղ թողնել

Բաքուն հրաժարվում է կառուցողական աշխատանք տանել Ղարաբաղում՝ հրադադարի հաստատման ռեժիմի պարամետրերի ուղղությամբ, և շարունակում է ռազմական գործողությունները: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը հիշեցրեց, որ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում ընդունեցին համատեղ հայտարարություն, որի կետերն իրենցից «ճանապարհային քարտեզ» են ներկայացնում: Նա նշեց, որ առաջին երեք կետերը, որոնք վերաբերում են հրադադարին, դրա կոնկրետ պարամետրերի շուրջ համաձայնության գալուն, զոհվածների և ռազմագերիների մարմինները փոխանակելուն, պետք է իրագործվեն անհապաղ և առանց նախապայմանների:

«Բանակցությունների հիմնական խոչընդոտն այն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ իր վրա կայուն և վերահսկվող հրադադարի հաստատման պարտականություն վերցնել: Ադրբեջանը հրաժարվում է վերահսկման մեխանիզմների կիրառումից: Նրա երկարամյա դիրքորոշումն է՝ խուսափել կայուն հրադադարից և փոխադարձ մեղադրանքների տեղ թողնել», — ասաց Մնացականյանը:

«Այժմ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև խորհրդակցություններ են ընթանում վերահսկման մեխանիզմների վերաբերյալ: Ադրբեջանը հրաժարվում է կառուցողական մասնակցություն ունենալ հրադադարի ռեժիմի պարամետրերի մշակմանը և շարունակում է լայնամասշտաբ ռազմական գործողությունները», — ավելացրեց դիվանագետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+