Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:23

Բանկերն ու վարկային կազմակերպությունները մեծ ծավալով վարկային պարտավորություններ կներեն

Բանկերն ու վարկային կազմակերպությունները մեծ ծավալով վարկային պարտավորություններ կներեն

Պատերազմում զոհված, անհետ կորած և վիրավորված անձանց, նրանց  հարազատի՝ ամուսնու, համատեղությամբ ապրող ծնողի կամ զավակի վարկի տոկոսները և մայր գումարը  կներվի։  Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Փոխնախարարի պարզաբանմամբ՝  բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կներեն զոհված զինծառայողների և հաշմանդամություն ձեռք բերածների վարկային պարտականությունները։

«Վարկերը ներելն օրենքով չի պարտադրվում և գործնականում  չի էլ կարող պարտադրվել, որորվեհտև սա երկու անձանց միջև ձևավորված քաղաքացիաիրավական հարաբերությունների առարկա է։  Նոր օրենքը, սակայն, հնարավորություն է տալիս, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները, առանց հարկային հետևանքներ կրելու, կարողանան ներել այդ վարկային պարտավորությունները։ Այսինքն՝ պետությունն օրենքի ընդունմամբ բանկերի և վարկային կազմակերպությունների  բեռը կիսում է։ Պետությունը հրաժարվում է իրեն հասանելիք հարկերից՝ բանկերին և վարկային կազմակերպություններին առաջարկելով  հրաժարվել իրենց հասանելիք գումարից»,- բացատրեց Պողոսյանը։

Փոխնախարարի տեղեկացմամբ՝  բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել օգտվել պետության ընձեռած հնարավորությունից և առավել մեծ ծավալով վարկային պարտավորություններ ներել։

Արման Պողոսյանն անդրադարձավ  նաև Հարկային օրենսգրքում կատարված մեկ այլ փոփոխության, որով կազմակերպություններին և ֆիզիկական անձանց, առանց հարկային և մաքսային պարտավորություններ կրելու, հնարավորություն է տրվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքներ ներկրել և հանձնել օրենքով սահմանված պետական կառավարման մարմիններին՝ որպես շահառուների:

Ըստ նրա՝ խոսքը ներմուծված ապրանքներն ակցիզային հարկից, ավելացված արժեքի հարկից և բնապահպանական հարկից ազատելուն է վերաբերում:

«Նպատակն է նախաձեռնությունն ու աջակցությոունն առավելագույնս հասցեական դարձնել։ Դեռ ցանկը հաստատված չէ, արտոնությունները կկիրառվեն բոլոր ապրանքների նկատմամբ»,- նշեց Պողոսյանը:

Հիշեցնենք նաև, որ  ԱԺ-ն  Հարկային օրենսգրքում լրացումներ է կատարել, որով  բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կներեն զոհված զինծառայողների և հաշմանդամություն ձեռք բերածների վարկային պարտականությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+