Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:59

Նրա հոգում Հայաստանի երկինքն էր

Նրա հոգում Հայաստանի երկինքն էր

«Վալերի Դանելինը երրորդ սերունդն էր, որ ծնվել ու մեծացել էր Հայաստանում: Ինչու և ինչպես էր նրա ռուս նախապապը հայտնվել Գյումրիում, ոչ ոք չգիտի, բայց Վալերիի մանկական հոգում Հայաստանի երկինքն էր: Նա Հայաստանի երկնքին էր նայում, երբ երազում էր թռչել: Դեպի երկինք նրա ճանապարհը սկսվեց հայրական տան տանիքից: Մայրը՝ տիկին Ռիտան, հիշում է. «Առաջին դասարանում գրել էր, որ ուզում է դառնալ օդաչու: Հաճախ բարձրանում էր տանիք, հեռադիտակով հետևում արագընթաց ռազմական ինքնաթիռներին: Ժամերով մնում էր տանիքին»: Այս մասին է «Հայ զինվոր» կայքում գրված Հարություն Չաքմիշյանի հոդվածը։

«Հայրն էլ էր ուզում, որ տղան օդաչու դառնա: Քաջի և ուժեղի մասնագիտություն է՝ մտածում էր, իսկ ո՞վ չի ուզենա իր որդուն խիզախ ու հզոր տեսնել: Եվ «միացել էր» որդու երազանքին, ինքնաթիռների մասին գրքեր էր հայթայթում նրան համար: Կարդում էին, զրուցում, պատմում…

…2009 թվականին Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը Վալերի Դանելինը ավարտեց գերազանցության դիպլոմով՝ դառնալով գրոհային ավիացիոն էսկադրիլիայի օդաչու:

Աղասի Իսախանյանը գրոհային ավիացիոն էսկադրիլիայի օղակի հրամանատարն էր: Նա հիշում է իրենց առաջին շփումը, երբ Վալերին դեռ կուրսանտ էր. «Ես զգացի նրա անսահման նվիրումը հայրենիքին: Վալերին գիտեր իր ընտրած մասնագիտության կարևորությունը: Որպես սպա անդավաճան էր զինվորականի իր երդմանը ու հայրենիքի հանդեպ սիրուն»:

Իսկ օդաչու-հրահանգիչ Գևորգ Սիմոնյանը Վալերի Դանելինի ուսանողական ընկերն է: Նրանց մտերմությունը շարունակվեց մինչև վերջ: «Բառեր չկան, որ նկարագրեն Վալերիի մարդկային հատկանիշները: Բարի, կենսախինդ, եռանդուն, ընկերասեր, նոր ու գեղեցիկ գաղափարներով լեցուն….»:

Երիտասարդները ուզում էին նմանվել նրան: Վալերի Դանելինը ուսումնական էսկադրիլիայի օդաչու Գևորգ Հակոբյանի հրահանգիչն էր: Երիտասարդ օդաչուն ասում է. «Նա հոգատար ընկեր էր ու խստապահանջ սպա: Վալերի Դանելինի համար մասնագիտության մեջ մանրուքներ չկային: Նա զինվորական օդաչուի կատարելատիպ էր»:

Իսկ ավիացիոն զորամասի հրամանատար Արմեն Ներսիսյանի խոսքերով. «Վալերին օդաչու էր ի ծնե, նա պարզապես ծնվել էր երկնքի համար»:

Վալերի Դանելինը արձակուրդում էր, երբ սեպտեմբերի 27-ի առավոտյան լսեց Արցախի վրա ադրբեջանական բանակի հարձակման լուրը: «Հանգիստ հագնվեց և դուրս եկավ տնից: Արտաքուստ խաղաղ էր, ոչ մի խուճապ չկար: Թե հոգում ինչ էր կատարվում, ոչ ոք չէր կարող հասկանալ»,- պատմում է մայրը:

Սեպտեմբերի 29-ին Վալերին առաջինը բարձրացավ օդ: Ինքը խնդրեց: Նա գիտեր այդ թռիչքի վտանգավորության աստիճանը: Գրոհային ավիացիոն էսկադրիլիայի շտաբի պետ, մայոր Վալերի Դանելինը մարտական խնդիրը կատարելուց հետո, ցավոք, չվերադարձավ երկիր: Նրա ինքնաթիռը դեպի հավերժություն սլացավ…»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+