Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:16

Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Հայաստանը դադարեցնի կրակը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը: ТАСС-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն նա արել է Le Figaro թերթի հետ հարցազրույցի ժամանակ։ Ադրբեջանի նախագահը պատասխանել է այն հարցին, թե որ տարածքներն է իր երկիրը «մտադիր զավթել, նախքան հարձակումը դադարեցնելը»:

«Մենք պատրաստ ենք դադարեցնել գործողությունները թեկուզ այսօր։ Ես դա արդեն հայտարարել եմ Մոսկվայում հոկտեմբերի 10-ին կայացած բանակցությունների ժամանակ։ Դրան հասնելու համար բավական կլինի, որ Հայաստանը դադարեցնի կրակը։ Հենց դրանից հետո կգա դիվանագետների համար գործելու ժամանակը», — ասել Է Ալիևը։

«Անհրաժեշտ է, որ հայկական կողմը համաձայնվի Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից սահմանված հիմնարար սկզբունքների հետ, որոնց հետ մենք ինքներս համաձայնեցինք», — շարունակել է նա:- Հենց դրանից հետո մենք կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»։ «Ես անձամբ 17 տարվա ընթացքում բանակցություններ եմ վարել երկու հայկական նախագահների հետ Մոսկվայում, Փարիզում և Վաշինգտոնում կայացած հանդիպումների ընթացքում», — հիշեցրել է նա:

«Մենք փոքր առաջընթացի ենք հասել», — նշել է Ալիևը: — Սակայն երբ պարոն Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականին, նա ոչնչացրեց խաղաղ գործընթացը։ …- Բայց ես կարծում եմ, որ հիմա եկել է քաղաքական լուծում գտնելու ժամանակը։…«Սակայն հայերը չպետք է այլևս հնարավորություն ունենան պարտադրելու մեզ, քանի որ ստատուս քվոն և նախկին շփման գիծը այլևս գոյություն չունեն։ Տեղանքում նոր իրավիճակ է ստեղծվել, և Հայաստանը պետք է դա հաշվի առնի», — ընդգծել Է Ալիևը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագային, նա նշել է, որ «այն տեսնում է որպես Ադրբեջանի բարգավաճ և հուսալի մաս, որտեղ ադրբեջանցիներն ու հայերը կապրեն ներդաշնակության, խաղաղության և արժանապատվության պահպանման պայմաններում»: «Ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնալու հնարավորություն ստանան», — ընդգծել Է Ալիևը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա մոտ 950 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։ 

Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:

Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+