Գերեվարված Վալեր Հայրապետյանի, Էդիկ Տոնոյանի ու Երվանդ Միքայելյանի մասնակցությամբ տեսանյութերը հայտնվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուսումնասիրության տիրույթում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ամատունու խոսքով՝ նրանց այցելելու մասին տեղեկություն դեռ չկա։
Նա նաև նշեց, որ բոլոր գերիները, որոնց մասին տեղեկատվությունը հասնում է Կարմիր խաչ, նույն ընթացակարգով են անցնում․ այցելություն ընտանիքներին, կապի հնարավորություն և հնարավորության դեպքում՝ փոխանակում։
Հիշեցնենք, որ ադրբեջանական աղբյուրներից ակտիվորեն տարածվում էր երեք տեսանյութ՝ հայ գերիների մասնակցությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







