ԵՊՀ-ում 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձգվել է մեկ շաբաթով: Դրանք իրականացվելու են նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ի լրատվականից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵՊՀ-ում ընթացիկ քննությունների հետ կապված աղմուկ էր բարձրացվել։
Ուսանողուհի Կարինե Գաբրիելյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ մանրամասներ ներկայացնելով ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ առցանց հանդիպումից․
Խաղաղ պայմանները համեմատելով պատերազմական իրավիճակի ու երկրում հաստատված ռազմական դրության հետ, ռեկտորն ասում է. «եթե սովորական ժամանակ մարդ մահանար, դուք գալու ասելու էիք քննություն չտա՞նք կամ հետաձգե՞նք, եթե քննությունը հունվարին լինի, կորուստդ կվերադառնա՞»,- գրել էր ուսանողուհին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







