«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը դիմել է արցախահայությանը։
Նա իր ֆեյսբուքի էջում գրել է, որ Երևանը, Հայաստանն ու ամբողջ Սփյուռքն Արցախի թիկունքին են։
«Սա մի նոր Սարդարապատ է, ուստի համայն հայության և ամբողջ Հայաստանի պատերազմն է: Երբեք չմտածեք, թե Հայաստանի և հայության ռեսուրսն այն է, ինչ դուք եք տեսնում: Մենք դեռ նոր ենք մոբիլիզացվում և կազմակերպվում:
Շուտով դուք տեսնելու եք, թե ինչպես է համազգային բռունցքը խորտակիչ հարված հասցնելու թշնամուն:
Այս պատերազմը վերջանալու է մեծ հաղթանակով և շատ թանկ է նստելու թշնամու վրա. ոչ միայն Արցախը, այլև Քուռի ամբողջ աջ ափը և Նախիջևանը մաս են կազմելու միացյալ Հայաստանի Հանրապետությանը:
Պատերազմի նպատակը հենց այդպիսի միասնական, հզոր և ինքնիշխան պետությունն է:
Այդ նպատակի մասին ենք երազում ավելի քան 30 տարի: Դրա համար են իրենց կյանքը զոհաբերում մեր լավագույն զավակները»,- գրել է Սեֆիլյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







