Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:32

Միջնորդների օրակարգում մեկ հարց է, որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ իրականացվի․ Քոչարյան

Միջնորդների օրակարգում մեկ հարց է, որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ իրականացվի․ Քոչարյան

Ներկա փուլում երեք համանախագահներն ունեն մեկ մանդատ, և այդ մանդատը կայանում է կողմերի՝ փոխզիջումների միջոցով ընդհանուր հայտարարի հասնելուն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Երկրորդ մանդատը, նրա խոսքով, ռազմական գործողությունների վերսկսումը կանխելն է:

«Տվյալ պարագայում երեք համանախագահների մոտ էլ օրակարգում մեկ հարց է, որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադադարն իրականացվի: Պատահական չէ, որ փակ քննարկումը, որը եղավ  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, սրան են նվիրված, որպեսզի երաշխավարոված լինի։ Չլինի, որ անընդհատ հայտարարվի հրադադար, հետո՝ խախտվի»,- նշեց փոխնախարարը։

Քոչարյանի դիտարկմամբ՝  առայսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից առավել ակտիվ են Ռուսաստանն ու Ֆրանսիան, որովհետև երկրորոդ անգամ հայտարարված հրադադարը փորձում էր առաջ տանել հենց ֆրանսիական կողմը։ Ըստ փոխնախարարի՝ հիմա ամերիկյան կողմի միանալն է կարևոր:

Անդրադառնալով  միջազգային կառույցների արձագանքին՝ նա նշեց, որ շատ դեպքերում մենք բավարարված չենք:

«Իրականում մենք գտնվում ենք պատերազմի մեջ։ Եվ  ամեն բան որոշվում է մարտի դաշտում։ Հայկական կողմի համար ամեն օրը ցավալի է, բայց մյուս կողմից մենք պետք է գիտակցենք, որ, եթե խոսքը վերաբերում է քո անվտանգությանը, առաջին հերթին դա քո պարտքն է, եթե մեկը հույսը դնում է, որ օտարը կգա ու կօգնի՝ դատապարտված է»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը։

Փոխնախարարը նշեց, որ  ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է հարձակում լինի Հայաստանի վրա, իսկ արձանագրված դեպքերն ագրեսիա որակելը դեռ վաղ է համարում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+