Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:38

Վերցրեք ձեր մտահոգությունները և գնացեք մեր երկրից․ բողոքի ակցիա

Վերցրեք ձեր մտահոգությունները և գնացեք մեր երկրից․ բողոքի ակցիա

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Երևանի ԵՄ պատվիրականության գրասենյակի դիմաց։ Բողոքի ակցիայի մանսակիցները ԵՄ պատվիրակության ուշադրությունն են հրավիրում Արցախում  տեղի ունեցող ռազմական գործողություններին։

Նրանք  ցանկանում են նամակ փոխանցել և պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը՝ նշելով, որ Արցախում բնաջնջման հարց է դրված։

«Նամակի հիմնական ուղերձն այն է, որ հրատապ է Արցախի միջազգային ճանաչման հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք հումանիտար աղետի առաջ ենք կանգնած։ Չենք ընդունում այն երկրների չեզոքությունը, որոնք որպես փաստարկ նշում են, թե Արցախի հանրապետությմունը ճանաչված չէ։  Մարդիկ են սպանվում, մենք կոչ ենք անում հրատապ ճանաչել Արցախի անկախությունը»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։

Հավաքվածների խոսքով՝  միջազգային կառույցները միայն բավարարվում են մտահոգություններ հայտնելով, իսկ այս պահին մեզ դատարկ կոչեր պետք չեն։

«Եթե տարբեր երկրների ներկայացուցիչներդ այստեղ եք, ունեք որոշակի գործառույթներ և պարտավորություններ, բայց ձեր լավագույն արածն այն է, որ երկու պետություններին ուղղված  հորդորներ եք հայտնում, մենք ձեզ կխնդրենք մի պարզ քայլ անել․ վերցրեք ձեր մտահոգություններն ու գնացեք մեկ այլ երկրում  մտագովեք։ Այլևս մենք չենք հանդուրժելու նման վարքագիծ։ Մինչ ձեր մտահոգությունները սիրուն ձևակերպումներով կշարադրեք, իսլամն իր գործն անում է, և այն սկսել է Արցախից»,- վրդովվեց  բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից։

Նմանատիպ ակցիաներ են տեղի ունենալու ոչ միայն ԵՄ պատվիրականության գրասենյակի մոտ։ Արցախի ճանաչման,  թուրք- ադրբեջանական ագրեսիան զսպելու պահանջներով ակցիաներ կիրականացվեն նաև Հայաստանում  Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների առջև։

Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են տեղի ունենում ՄԱԿ-ի ի կենտրոնական գրասենյակի և  դեսպանատների առջև՝ կրկին չլռելու, Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների վայրագությունների վրա աչք չփակելու կոչով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+