Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:16

ՄԱԿ-ում քննարկվել են Արցախյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման հարցերը

Խոսել այն մասին, թե որ կառույցն ու ինչպես կհետևի ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանմանը, քննարկումների ընթացքի մեջ է, РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցությունների արդյունքների մասին խոսելիս:

Ավելի վաղ ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն խնդրել էին ՄԱԿ-ի ԱԽ-ի փակ խորհրդատվություններ անցկացնել Լեռնային Ղարաբաղի իրադրության շուրջ:

«Կրակի դադարեցման պայմանավորվածության հասնելու պահից այն չի պահպանվել։ Գլխավոր հարցն այն է, թե ինչպես ապահովել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, — ասել է Նեբենզյան լրագրողներին։

Նրա խոսքով՝ այսօր խոսվել է այն մասին, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում իր գործընկերների հետ՝ Հայաստանում և Ադրբեջանում այն մասին, թե ինչպես պետք է իրականացնել այդ վերահսկողության մեխանիզմը. «Այդ հարցը, իհարկե, բարձրացվել է կոնսուլտացիաներում, և խորհուրդը բավական միասնական դիրքորոշում է զբաղեցնում այդ հարցում», — նշել է ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը:

Պատասխանելով այն հարցին, թե որ կազմակերպությունը՝ ՄԱԿ-ը թե ԵԱՀԿ-ն ավելի հարմար կլինեին Լեռնային Ղարաբաղում կրակի պահպանման վերահսկողության համար, Նեբենզյան հայտարարել է. «ՄԱԿ-ի համար կպահանջվեր Անվտանգության խորհրդի մանդատը, դա հեշտ չէ։ Ո՞վ կլինի այնտեղ, ո՞վ կստուգի, դա դեռ հարց է։ Դեռ քննարկվում է։ Թե ինչպես այն կիրագործվի գործնականում, այլ հարց է», — հավելել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 729 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։ 

Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:

Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+