Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:50

Պատերազմը թանկ է նստում նաև ադրբեջանական բնակավայրերի վրա. տասնյակ հազարավոր մարդիկ լքել են տները

Պատերազմը թանկ է նստում նաև ադրբեջանական բնակավայրերի վրա. տասնյակ հազարավոր մարդիկ լքել են տները

Ադրբեջանի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը թանկ է նստում նաև ռազմաճակատին հարակից աշխարհագրական գոտում գտնվող ադրբեջանական բնակավայրերի վրա։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց պատմաբան Հայկ Դեմոյանը, տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների համադրմամբ, պարզ է դառնում, որ տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ ռազմական գործողությունների պատճառով կրել են զգալի նյութական վնաս ու ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը։

«Ամբողջովին ամայացել են Շահումյանի շրջանի նախկինում հայաբնակ գյուղերը։ Ապահովության համար իրենց տներն ու բնակության վայրերն են սկսել լքել նաև ռազմաճակատից բավական հեռու գտնվող գյուղերի բնակիչները, թերևս լուրջ մտավախություններ ունենալով, որ կհայտնվեն ռմբակոծությունների տակ կամ ստիպված կլինեն լքել իրենց բնակավայրերը` ադրբեջանական բանակի հնարավոր նահանջի դեպքում», -ասաց Դեմոյանը։

Պատմաբանը փաստեց՝ հազարավոր ադրբեջանցիներ լքել են իրենց բնակավայրերը Թարթառ, Նավթալան, Խանլար, Դաշքեսան, Բարդա, Աղջաբեդի, Միրբաշիր քաղաքներում և դրանց շրջակայքում գտնվող տասնյակ գյուղերում։ Բացի այդ, զգալի թվով ադրբեջանցիներ լքել են Ադրբեջանի երկրորդ խոշոր քաղաք հանդիսացող Գյանջայի իրենց բնակարանները՝ շարժվելով դեպի Ադրբեջանի առավել ապահով արևմտյան հատվածներ։

«Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ռազմական գործողությունների անմիջական հարևանությամբ գտնվող քաղաքներում մնացել են հատուկենտ տղամարդիկ։ Պատերազմական գործողությունների հետագա ծավալմանը զուգընթաց՝ ներքին տեղահանվածների նոր հոսքի ավելացումը զգալի խնդիրներ կարող է հարուցել Ադրբեջանի ռազմամոլ իշխանությունների համար։ Նրանցից շատերը կկարողանան վերադառնալ իրենց բնակավայրերը միայն ականազերծման ու վերականգման աշխատանքների ավարտից հետո»,- եզրափակեց Դեմոյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+