Նարի Սյունին և Նարե Խլղաթյանը կանանց ջոկատ են կազմել, արդեն 100 հոգի գրանցվել է, կան բազում դիմումներ։ Իրենք, մեր դուստրերը, մեր քույրերը մեր պատիվն են։ Հենց իրենցով էլ հաղթելու ենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ նա նաև գրել էր, թե ցանկանում է, որ իր հետևորդների և իր գրառումներով կիսվողների թիվը կրկնակի պակասի, իսկ գնդապետ Ս. Գևորգյանի կողքին կանգնածների թիվըն ավելանա:
«Եղբայրներ, քույրեր, գործը այնտեղ է, այստեղ գործ անող շատ կա:
Երկու սպա քույրերս, որոնցից մեկի ամուսինն, ի դեպ, զոհվել է արդեն, ու մի քանի եղբայրներս հիմա ճակատում են, նրանցից մի քանիսը վիրավոր են, մյուսները շարունակում են մարտերը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







