Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:21

Հնարավոր է՝ քննարկվի Հայաստանից դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքն արգելելու հարցը

Հնարավոր է՝ քննարկվի Հայաստանից դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքն  արգելելու հարցը

Հնարավոր է, որ ՀՀ կառավարությունը քննարկի Հայաստանից դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքն արգելելու հարցը։ Այս մասին հայտնել է փոխվաչապետ Մհեր Գրիգորյանը՝ armtimes.com-ին տված հարցազրույցում։

Փոխվարչապետը նշել է, որ  արգելքը կկիրառվի թուրքական բոլոր տեսակի ապրանքների նկատմամբ։

Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ  թուրքական ապրանքներն արգելելու հետևանքով շուկայում դեֆիցիտ չի առաջանա։

Նույն որակի  ապրանքներ կարող են ներկրվել ինչպես այլ երկրներից, այնպես էլ արտադրվել տեղում։

Ինչ վերաբերում է արգելքի հետ կապված  հնարավոր ռիսկերին, ապա, ըստ Գրիգորյանի, այս որոշումը որոշակի բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, սակայն, տվյալ դեպքում ռիսկերն արդարացված են։ Ավելին՝ հայկական շուկան արագորեն հարմարվում է նոր իրավիճակին:

Փոխվարչապետը չի բացառել, որ 6 ամսից հետո արգելքը հնարավոր է կրկին երկարաձգվի։

Հիշեցնենք, որ համաշխարհային մեծ արշավ է սկսվել թուրքական տնտեսության դեմ՝ բոյկոտելով այդ երկրի արտադրանքը։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանը կարող է արգելել թուրքական ապրանքների ներկրումը։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է  6 ամսով  արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+