Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:36

ԷՆ-ն առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ապրանքների ներկրումը

ԷՆ-ն առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ապրանքների ներկրումը

Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է նախագիծ, որով առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ծագման մի շարք ապրանքների ներմուծումը Հայաստան։ Կառավարության որոշման վերաբերյալ նախագիծն արդեն  հանրային քննարկման է դրվել:

Ըստ նախարարության՝  թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը  նախևառաջ ենթադրում է անվտանգային բաղադրիչ։

Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներկրվում է հագուստ, ցիտրուսային մրգեր, մեքենաներ, սարքավորումներ ու մեխանիզմներ, նավթամթերք, ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր։

Էկոնոմիկայի նախարարությունից վստահեցնում են, որ հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ երկրներից  ներկրումների կամ տեղական արտադրության շնորհիվ։

Որոշումն ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին և  կգործի 6 ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ Արցախում թուրք- ադրբեջանական տանդեմի կողմից պատերազմ սանձազերծելուց հետո մեր երկրում սկսվեց  թուրքական ապրանքների բոյկոտի կոչերը։ Մի շարք խոշոր սուպերմարկետներ և իրացման ցանցեր արդեն իսկ հրաժարվել են թուրքական ապրանք վաճառել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+