Իրանի հյուսիսարևմտյան Արդեբիլ նահանգի նահանագապետ Բեհրուզ Նեդայեին հայտնել է, որ երկրի տարածքում անօդաչու սարք է ընկել: Այժմ hետաքննություն է սկսվել՝ պարզելու համար արդյոք դա ադրբեջանական, թե հայկական սարք է։ Այս մասին գրում է IRNA գործակալությունը:
Նահանգապետը նշել է, որ վնասներ և տուժածներ չկան:
Նշենք, որ Իրանը բազմիցս կոչ է արել կարգավորել հակամարտությունը և հորդորել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







