Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:56

Արցախի անկախության ճանաչումը էթնիկ զտումը բացառող գործիք է․ պատգամավոր

Արցախի անկախության ճանաչումը էթնիկ զտումը  բացառող գործիք է․ պատգամավոր

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի հետ, որի ժամանակ քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ քաղաքական, ռազմական բնույթի, նաև այսօր ստեղծված իրավիճակն ու դրանից հնարավոր ելքերը։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ-կան պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա հայտնեց, որ հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ։

«Ստեղծված իրավիճակի քննարկում է եղել։ Քննարկել ենք նաև ագրեսայի զսպման տարբերակները։ Մի բան պետք է գիտակցել,  որ մեր հայությունը միասնական բռունցք է դարձել այս բարբարոսությունների դեմն առնելու համար»,- ասաց նա։

Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝  այս փուլում  Արցախի անկախության ճանաչումը Արցախի ժողովրդի անվտանգությունը ու էթնիկ զտումը  բացառող գործիք է։

ԲՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, որ այս պահին  կարևոր է աշխարհի որևէ երկրի կողմից Արցախի անկախության ճանաչումը, որից հետո ՀՀ-ն կարող է գնալ այդ քայլին։

«Սա անվտանգության երաշխիք պետք է լինի: Մենք պատերազմ ենք վարում թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, և այս փուլում, երբ Թուրքիան 105 տարի հետո ցեղասպանության ալիք է բարձրացնում, խաղաղ կարգավորման մասին խոսք լինել չի կարող: ՄԽ ձևաչափը կամ պետք է փոխվի, կամ վերաիմաստավորվի», — ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ  այսօր էլ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+