Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:03

Ամենքս դեպի մեր խրամատը․ Արծրուն Հովհաննիսյանի կոչը

Մենք դիմակայում ենք չարին ու ամբողջ աշխարհին սպառնացող ահաբեկչությանը։ Դիմելով համայն հայությանը՝ ասաց  ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝  մենք, ի տարբերություն հակառակորդ Ադրբեջանի, չունենք նավթի և գազի պաշարներ, բայց ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող և սխրանքներ գործող երիտասարդներ։ Մենք չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող  հերոսական ժողովուրդ։

«Մեր երկրում չունենք 10 միլիոն բնակչություն, բայց ունենք 10 միլիոն բնակչություն ամբողջ աշխարհում։ Իմ կոչն ուղղված չէ 10 միլիոն հայի,  այլ՝ 10 միլիոն պայքար մղողի, 10 միլիոն ոչինչ չխնայողի և 10 միլիոն հաղթողի։ Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրը մեր չափ պայքարող զգա, ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մտնի իր խրամատը և պայքար մղի»,- ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանն ամեն օր հազարավոր զանգեր  է ստանում աշխարհի տարբեր վայրերում ապրող հայերից։ Նրանք հետաքրքրվում են, թե ինչով կարող են օգտակար լինել հայրենիքին և նվիրատվություններ անել։

ՊՆ ներկայացուցիչի տեղեկացմամբ՝ նվիրատվությունները պետք է ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Հովհաննիսյանը երաշխավորում է, որ հիմնադրամին ուղղված գումարները նպատակին են ծառայելու։

«Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկն ամուր թիկունքն է։ Վստահ եմ, որ դուք ամեն րոպե այն ավելի եք ամրացնելու։ Ամենքս դեպի մեր խրամատը։ Ի գործ»,- հայությանն ուղղված կոչն այսպես է ավարտվել Հովհաննիսյանը։

Հիշեցնեք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ուղղությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+