Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները Արցախյան 10 օր ձգվող պատերազմի ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող պատերազմական գործողությունները։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությոմբ։ Այս մասին հայտնում է РИА НОВОСТИ-ն։ Հեռախոսազանգը եղել է Պուտինի ծննդյան օրը շնորհավորելու պատրվակով։
Պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական արցախյան կոնֆլիկտի հարցը։ Քննարկվել է նաև ռուս-ադրբեջանական հետագա հարաբերությունների հնարավորությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







