ԱՄՆ-ի հայաշատ Լոս Անջելեսում՝ Գլենդել քաղաքում, տեղի հայությունը Արցախի պողոտայում բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով դատապարտել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ձեռնարկած ռազմական հարձակումները: Այս մասին հայտնում է Horizon Armenia—ն։
Ցույցի մասնակիցները վանկարկում են «Հաղթում ենք» կարգախոսը, շեշտում Հայաստանին և Արցախին աջակցելու անհրաժեշտությունն ու դրանում Սփյուռքի մասնակցության կարևորությունը:
Ցույցի մասնակիցները նաև դրամահավաք են կազմակերպել, որի արդյունքում հանգանակված ողջ գումարը պետք է ուղղվի դեպի Արցախ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







