Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:10

Բոլորդ արիական ոգով դարձեք մեկ բռունցք․ Պարգև Սրբազանի կոչը

Բոլորդ արիական ոգով դարձեք մեկ բռունցք․ Պարգև Սրբազանի կոչը

Ես կամենում եմ, որ բոլորդ խորհունկ հավատով, արիական ոգով դառնաք  մեկ բռունցք, մեկ միտք, մեկ կամք և ամեն ինչով աջակցեք, զորակից եղեք մեր բանակին և արցախայությանը։ Այսպիսի կոչով է հանդես եկել  Արցախի թեմի  առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝  այսօր թեժ, կենաց ու մահու  գոյապայքարի պատերազմ է մղվում։

«Մենք երբեք  պատերազմ  չենք սկսել, զինադադարը երբեք չենք խախտել,  բայց ամեն անգամ նենգաբար մեր դեմ սկսում են պատերազմել։ Ամեն մի  մարդու, ամեն մի ժողովրդի իրավունքն է իր կյանքը պաշտպանելու։ Եվ այսօր մենք ստիպված ենք մեր պայքարը տալ հանուն կյանքի և  հանուն խաղաղության։ Մեր մեջքի հետևում Մայր Հայաստանն է, մենք պետք է Մասիս սարի պես լինենք կայուն և անսասան»,- համայն հայությանը դիմելով՝ ասաց Պարգև Սրբազանը։

Արցախի թեմի  առաջնորդն աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերին կոչ արեց այսօր՝ երեկոյան ժամը 18։00-ին, միասնական աղոթք հնչեցնել՝ ի պաշտպանություն հայոց բանակի։

Պարգև Սրբազանը նշեց, որ մեր պայքարն արդար է, իսկ Աստված միշտ արդարների կողքին է լինում։

Հիշեցնենք, որ  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է առաջնագիծ։ Արցախում թեժ մարտերը շարունակվում են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+