Մինչ մարտի դաշտ մեկնելը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գիշերվա ընթացքում հանդիպել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Արայիկ Հարությունյանը։
ԱՀ նախագահը հայտարարել է, որ հայրենիք ունենալու և չունենալու օրհասական ժամանակահատվածում ենք ապրում, և մեզնից յուրաքանչյուրից է կախված հայ ազգի ապագան։
«Մեր տղաներին հաղթել չի լինի, և սա զուտ զգացական արձանագրում չէ: Պատվով կպաշտպանենք մեր միացյալ Հայրենիքը», — գրել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







