Հոկտեմբերի 2-ին, ժամը 13։45-ի սահմաններում հրթիռակոծության է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքը, մասնավորապես, մասամբ վնասվել է ԱԻ ՊԾ վարչական տարածքը, վիրավորվել են ԱԻ ՊԾ 8 ծառայողներ, որոնք տեղափոխվել են Ստեփանակերտի բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Ըստ նախնական տվյալների՝ փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։ Մամուլում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ զոհվել են ԱԻ ՊԾ 10 ծառայողներ, իրականությանը չի համապատասխանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







