Գեղարքունի մարզպետ Գնել Սոնոսյանը ֆեյսբուքում գրել է․ «Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան»։
Նա հրապարակել է հակառակորդի մարտական գործողությունների հետևանքով այրված քաղաքացիական ավտոբուսի լուսանկարով։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ ԱԹՍ-ները հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշել էր, որ քաղաքացիական ավտոբուս է այրվել: Օդուժ է կիրառվել նաև հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. կորուստներ չունենք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







