Արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, ովքեր միացան մեր կոչին և կատարեցին արյունատվություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱՆ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը՝ տեղեկացնելով, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում չայցելել Արյունաբանական կենտրոն:
Անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնեն։
Հիշեցնեն, որ ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում քաղաքացիներին արյան կամավոր դոնոր դառնալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







