Հայաստանի եզդիները մեկնում են Արցախը պաշտպանելու։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիսի իր ելույթում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։
«Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբավայրի տարածքում եզդիական ջոկատ ենք հիմնել և պատրաստ ենք այսօր եզդիական ջոկատով մեկնել Արցախ` պաշտպանելու մեր ընդհանուր սահմանը, ինչպես դա արեցինք Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Այդ հողը նաև Թեմուրի, Քյարամի, Սիդարի, Բորիսի, Համլետի արյունով է սրբագործվել,- հիշեցրեց պատգամավորը։
«Մենք` եզդիներս, թույլ չենք տա, որ այստեղ երբևէ թշնամիներ հայտնվեն։ Մենք այս հողի համար պայքարել ենք արյան գնով»,– հավելեց Բաքոյանը՝ նշելով, շատ եզդիներ այս պահին արդեն Արցախում են, ոմանք բանակի շարքերում, ոմանք իբրև կամավորներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







