Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:35

Մոտ 200 վիրավոր ունենք․ Արծրուն Հովհաննիսյան

Ամբողջ գիշեր ընթացել են գիշերային մարտեր հատկապես հյուսիսի և հարավի ուղղություններով։ Առաջնագծում տիրող իրավիճակը միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա փոխացմամբ՝  հայկական կողմին հաջողվել է դիրքային բարելավումներ իրականացնել, բայց հակառակորդը դրանով չի հանգստացել և շարունակել է  որոշ տեղերում  հակագրոհներ իրականացնել, սակայն, հետ է  շպրտվել։

«Վաղ առավոտյան հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ այդ թվում նաև ծանր հրետանի։ Ադրջենաի զինված ուժերի ստորաբաժանումները վերսկսել են հարձակվողական գործողությունները, իսկ մեր զինված ուժերը վարում են  համառ մարտեր»,- մանրամասնեց  նա։

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ այս պահին ունենք մոտ  200 վիրավոր։

80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևանի հոսպիտալներ և քաղաքացիական հիվանդանոցներ: Մեծ մասի վիճակը թեթև է, առաջին բուժօգնությունից հետո վերադարձել ենք շարք:

ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ հակառակորդի  կողմից   թիրախավորված են  նաև բնակավայրերը։ Ադրբեջանը հրետանի է գործադրում Մարտակերտ քաղաքի ուղղությամբ։

Նա նաև նշեց, որ խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում։

Հովհաննիսյանի խոսքով՝ Մեզ մոտ այս պահին որևէ կենդանի զինվորական գերության մեջ չկա, բայց քանի որ կան բազում դիեր, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չի կարող։

Հիշեցնենք, որ  երեկ Ադրբեջանը ռազմական գործողություններ է  սկսել Արցախի ուղղությամբ։

Հայկական կողմը 31 զոհ ունի զինծառայողների շրջանում։

Զոհեր և վիրավորներ կան նաև Արցախի խաղաղ բնակչության շրջանում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+