Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:25

Թուրքիայի ներգրավվածությունը այս ամենի մեջ շատ վտանգավոր տարրեր է պարունակում. Արցախի ԱԳՆ

Թուրքիայի ներգրավվածությունը այս ամենի մեջ շատ վտանգավոր տարրեր է պարունակում. Արցախի ԱԳՆ

Միշտ ագրեսիվ գործողություններն իրականացվել են Ադրբեջանի կողմից եւ այս անգամ եւս համզված ենք, որ հաղթանակը մերն է լինելու: Այս մասին Տեղեկատվական շտաբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ԱԳՆ Մասիս Մայիլյանը:

«Մենք այսօրվա մեջ ակտիվ աշխատանքներ ենք տարել տարբեր միջազգային կառույցների հետ, իրազեկել ենք իրավիճակի մասին, որ մեր արտերկրայ գործընկերներն իմանան, թե ով է նախաձեռնել այս ագրեսիան եւ պատահակն չէ, որ մի շարք հայտարարություններ հնչեցին, եւ այս գործընթացը շարունակվում է, մի շարք կառույցներ ուղղակի մեղադրում են Ադրբեջանին այս ագրեսիայի համար եւ աջակցություն են հայտնում Արցախին: Ընդհանրապես միջազգային արձագանքը եղել է շատ բուռն, բոլոր միջազգային հեղինակավոր կառույցները արձագանքել են իրավիճակին, սկսած ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, Եվրոպայի խորհրդից, ՆԱՏՕ-ն է հայտարարություն ընդունել եւ հիմնական մեսիջն այն է, որ պետք է կասեցնել պատերազմական գործողությունները, վերադառնալ բանակցությունների եւ խաղաղ ճանապարհո լուծել հարցը: Այս հայտարարությունների մեջ նշված է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,-ասաց Մայիլյանը:

Արցախի ԱԳ նախարարի խոսքով` բոլոր երկրների արձագանքը եղել է խաղաղասիրական, միայ Թուրքիայի արձագանքն է եղել ագրեսիվ եւ միակողմանի` Ադրբեջանի օգտին:

«Մենք համարում ենք, որ Թուրքիայի ներգրավվածությունը այս ամենի մեջ շատ վտանգավոր տարրեր է պարունակում: Եւ կան կոչեր, որ միջազգային հանրությունը ոչ միայն Ադրբեջանին պետք է զսպի, նաեւ Թուրքիային պետք է հեռու պահել այս գործընթացներից, որովհետեւ այն էականորեն կարող է փոխել աշխարհաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը և հորդորել բնակչությանը պատսպարվել: Ինչպես նաև հայտնել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, հակառակորդը կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+