Այս պահին Ադրբեջանի զինուժի կորուստները կազմում են՝ 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային 13 տանկ և հետևակի մարտական մեքենա և 2 ինժեներական զրահատեխնիկա: Այս մասին տեղեկացնում են Արցախի Պաշտանության բանակից
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ադրբեջանն Արցախում լայնածավալ հարձակում է սկսել։
Ծավալված մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ, 3 տասնյակին մոտ ռազմական տեխնիկայի կորուստ և 2 տասնյակին մոտ էլ ԱԹՍ կորուստ:
Նախնական տվյալներով՝ հայկական կողմ ունի 16 զոհ և 100-ից ավել վիրավորներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







