Ունենք դիրքերի կորուստներ հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային շրջանում: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Հակառակորդը կռիվը սկսել է Օմարից մինչև Արաքս երկայնքով:
Նա նշեց, որոշ դիրքեր հետ են վերցրել: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տեղի ունեցող մարտական գործողությունները նման չեն ո՛չ Ապրիլյան պատերազմին, ո՛չ հուլիսյան դեպքերին. ավելի լայնամասշտաբ ռազմական գործողություններ են:
Արցախի նախագահի փոխանցմամբ՝ զինվորականների շրջանում ունենք տասնյակ զոհեր և վիրավորներ:
Մարդկային կորուստներ և վիրավորներ կան նաև Արցախի խաղաղ բնակչության շրջանում:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանը մարտի դաշտում օգտագործում է թուրքական ժամանակակից անօդաչու թռչող սարքեր և զինամթերք:
«Մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը: Մեզ հետ կռվում է նաև Թուրքիան: Ինչ տեղի է ունենում արդեն ղարաբաղա- ադրբեջանական կոնֆլիկտից դուրս է»,- հավելել է Արցախի նախագահը և նշել, որ միջազգային կազմակերպությունների արձագանքը բավարար չի գնահատում:
Այս պահին էլ մարտերը շարունակվում են:
Հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ, 3 տասնյակին մոտ ռազմական տեխնիկայի կորուստ և 2 տասնյակին մոտ էլ ԱԹՍ կորուստ:
Իսկ հայկական կողմնի ունի 16 զոհ և 100-ից ավել վիրավոր
Հիշեցնենք, որ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







